«Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը կսկսի գործել 2022-ի սկզբին. Միշուստին

Այդ ժամանակ մենք իսկապես Միության միասնական աշխատաշուկա կստեղծենք, ինչպես գրված է մեր հիմնական փաստաթղթերում. ՌԴ վարչապետ

ա

«Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը պետք է սկսի աշխատել 2022-ի սկզբին, հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը` ելույթ ունենալով Digital Almaty 2021 ֆորումին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

««Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածն օգնում է աշխատանք գտնել «հնգյակի» պետություններում: Սա մի ծառայություն է, որից կարելի է օգտվել թափուր աշխատատեղեր գտնելու, անհրաժեշտ փաստաթղթերի, այդ թվում նաեւ` բժշկական ապահովագրության ձեւակերպման համար, այն կօգնի նաեւ բնակարանների ընտրության հարցում»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը: «Մենք ակնկալում ենք, որ բջջային հավելվածի միասնական ճակատի հետեւում կլինեն մեր երկրների միգրացիոն թվային ծառայությունների ազգային համակարգերը, մենք արդեն սկսել ենք այդ աշխատանքները, որպեսզի որպեսզի արդեն ամեն ինչ կարգին լինի մուտքի հետ»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:

Նրա կարծիքով, «դա մի թույն, անկար ծառայություն կլինի յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է աշխատանք գտնել ԵԱՏՄ երկրներում»: «Աշխատանքի եւ կացության հետ կապված գրեթե բոլոր հարցերը, մասնավորապես` Ռուսաստանում, կարող են լուծվել մինչեւ տեղափոխվելը` առանց դիմելու երբեմն անբարեխիղճ միջնորդների ծառայություններին»,- հավաստիացրեց Միշուստինը:

«Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը մշակվել է Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից: «Մենք նախատեսում ենք այս ծառայությունն ավարտել հաջորդ տարվա սկզբին եւ հուսով ենք, որ դրան կմիանան նաեւ «հնգյակի» մյուս պետությունները, այդ ժամանակ մենք իսկապես Միության միասնական աշխատաշուկա կստեղծենք, ինչպես գրված է մեր հիմնական փաստաթղթերում»,- շեշտել է ՌԴ վարչապետ: