Կորոնավիրուսը նահանջում է ամբողջ աշխարհում. ԱՀԿ

Մանրամասներ

ա

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը հայտարարություն է տարածել այն մասին, որ ողջ աշխարհում արդեն երրորդ շաբաթն անընդմեջ նվազում է կորոնավիրուսի նոր դեպքերի քանակը: Այս մասին գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Ըստ Ղեբրեյեսուսի՝ «այս հուսադրող լուրը» ցույց է տալիս, որ կորոնավիրուսը «հնարավոր է վերահսկել նույնիսկ ներկայումս շրջանառվող մի շարք մուտացված տարատեսակների առկայության դեպքում»:

ԱՀԿ ղեկավարի կարծիքով՝ այս ամենն ապացույցն է այն բանի, որ կորոնավիրուսային վարակի տարածումը հնարավոր է կանխել՝ շարունակելով հակավիրուսային միջոցների կիրառումը:

«Չափազանց կարևոր է շարունակել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել: Վարակի տարածման վերահսկումը կյանքեր է փրկում և նվազեցնում է կորոնավիրուսի նոր տեսակների առաջացման հավանականությունը»,- վստահեցրել է նա: