Դատաստանդ համարժեք է լինելու ծախածդ հայրենիքին․ Հետհաշվարկի ժամացույցը միացված է. մեր թշնամիների աջակցությամբ ձեռք գցած իշխանությունդ հարատև չէ

Իշխանությունդ հարատև չէ և չի փրկելու քեզ ու քո ուսապարկերին արդարադատության և ժողովրդի դատաստանից

1

Ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Լսի՛ր, դեղին մամուլի սիմվոլ, մեր թշամիների աջակցությամբ, որոշ շահարկումներով ու հանցավոր ինքնավստահության արդյունքում ձեռք գցած իշխանությունդ հարատև չէ և չի փրկելու քեզ ու քո ուսապարկերին արդարադատության և ժողովրդի դատաստանից:

Եվ դա համարժեք է լինելու ոչ միայն ծախածդ հայրենիքի, հազարավոր զոհերի, անդամախեղվածների, այլ տասնյակ հազարավոր այլևս չծնվողների ու ողջ ժողովրդի դժբախտացմանն ու ստորացմանը: Հետհաշվարկի ժամացույցը վաղուց է միացված»: