Ինչպիսի՞ն է այն՝ «Սեքսը մեծ քաղաքում». Սառա Ջեսիկա Փարքերը բացահայտում է նոր եթերաշրջանի գաղտնիքները

Մանրամասներ

ա

Մի քանի ամիս շարունակ ասեկոսերներից հետո «HBO Max»-ի պաշտոնապես հաստատել է, որ կթողարկվի «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի նոր եթերաշրջանը։ Սառա Ջեսիկա Փարքերը կրկին փայլելու է իր կուլտային դերում՝ հպարտանալով նորաձեւ զգեստներով։

Դերասանուհին մանրամասներ է բացահայտել կուլտային դարձած նախագիծի շարունակության մասին։ Նոր եթերաշրջանում ամբողջությամբ արտացոլված կլինի աշխարհի պատկերը համավարակի ընթացքում։ Կորոնավիրուսը հսկայական ազդեցություն է գործել քաղաքների ու երկրների վրա, եւ Նյու Յորքը բացառություն չի եղել. հենց այս քաղաքում են ապրում սերիալի հերոսները։

«Ինչպիսի՞ն են այժմ նրանց հարաբերությունները։ Ինչպե՞ս է անցել այդ ամենը։ Ովքե՞ր են նրանք հիմա այս աշխարհում։ Ինչպե՞ս են նրանք հարմարվել։ Ի՞նչ դեր են խաղացել այդ ամենում»,- Vanity Fair-ի հետ զրույցում այս հարցերն է հնչեցնում Սառա Ջեսիկա Փարքերը։

Արդեն հայտնի է, որ նոր եթերաշրջանը կներկայացնի ընկերուհիների պատմությունը, որոնք արդեն իսկ հատել են 50 տարեկանի սահմանը։ Քերի Բրեդշոուի դերակատարը նկատել է, որ իրեն եւս հետաքրքիր է տեսնել սցենարի վերջնական տարբերակը՝ հասկանալու համար՝ ինչպիսին են հերոսները նոր աշխարհում։ «Նրանք նմա՞ն են մարդկանց, որոնք չգիտեն՝ ինչ անել։ Նրանք վախեցա՞ծ են, թե՞՝ լրջորեն նյարդայնացած»,- նշում է դերասանուհին։

Ի դեպ, Քիմ Քերոլը նկարահանումներին չի մասնակցլի։ Նրա հերոսուհին՝ Սամանտա Ջոնսը, նոր պատմության մեջ տեղ չունի։ Շատերը վստահ են, որ պատճառը դերասանուհու ու ամբողջ նկարահանող խմբի լարված հարաբերություններն են, թեեւ Սառա Ջեիկա Փարքերը վստահեցնում է, որ այնքան էլ այդպես չէ։