Ռուսաստանում սկսվել են Նավալնիին աջակցող ակցիաները. Մոսկվայի կենտրոնում բերման են ենթարկում մասնակիցներին

Խաբարովսկում բերման է ենթարկվել 13 մարդ

ա

Խաբարովսկում բողոքի ցույց է անցկացվել Լենինի  հրապարակում. բերման է ենթարկվել 13 մարդ:

«Այսօր՝ հունվարի 31-ին, Խաբարովսկում չարտոնագրված զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար բերման է ենթարկվել 13 մարդ: Մասնակիցների ընդհանուր թիվը կազմում է 58»,-ասվում է ոստիկանության բաժնի հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդել է dvhab.ru տեղական պարբերականը, նախքան ակցիան քաղաքի կենտրոնում տրանսպորտի շարժը սահմանափակվել է: Պարբերականի գնահատմամբ՝ Լենինի հրապարակ էր եկել մի քանի տասնյակ մարդ, որտեղ սկսել են երգեր երգել: 1.5 ժամ անց ցուցարարները հեռացել են հրապարակից, իսկ իրավապահները վերականգնել են տրանսպորտի աշխատանքը:

Ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել չարտոնագրված ակցիաների հնարավոր մասնակիցներին մոսկվայի կենտրոնում:

ՏԱՍՍ-ի թղթակիցների հաղորդմամբ՝ ոստիկանները «Չիստիե պրուդի» եւ «Տրուբնայա» մետրոյի կայարանների մոտ բերման են ենթարկել գլխարկներով կասկածելի մի քանի երիտասարդ մարդու, որոնք հիմնականում կրում էին սպորտային հագուստ: Բերման ենթարկվածների շարքում մեկ օտարերկրյա քաղաքացի է: Մի քանի մարդ բերման է ենթարկվել, քանի որ գտնվել է ոգելից խմիչքների ազդեցության ներքո:

Ընդ որում՝ ոստիկանության աշխատակիցները հարգալից կերպով խնդրում են մեծ պայուսակներով կամ ուսապարկերով մարդկանց ցույց տալ դրանց պարունակությունը ստուգելու համար:

ՆԳՆ-ն եւ դատախազությունը բազմիցս նախազգուշացրել են հունվարի 31-ի չարտոնագրված ակցիաների հնարավոր մասնակիցներին, իսկ մասնակցության համար նախատեսված է ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն: Ակցիաներին մասնակցելու կոչերը տարածվում են սոցցանցերում: