9 առասպել կոֆեինի մասին, որոնց չհավատալու ժամանակն Է

Մանրամասներ

1

Ամեն օր քանի՞ բաժակ սուրճ եք խմում: Կարծում եք, որ այն բարձրացնո՞ւմ է աշխատանքի արդյունավետությունը:

1. Կոֆեինը կախում է առաջացնում

Եթե սուրճը խմում եք օրվա առաջին կեսին, ապա դա բացառվում է: Կոֆեինը շատ արագ օրգանիզմից դուրս է գալիս: 8-10 ժամում արյան մեջ 25%-ից քիչ կոֆեին է մնում, իսկ անքնություն առաջացնելու համար դա շատ քիչ է: Ինչ վերաբերվում է օրվա 2-րդ կեսին խմած սուրճին, ապա կարևոր է հաշվի առնել, թե որքան թունդ է սուրճը:

  • Գլխացավ,
  • Հոգնածություն
  • Անհանգստություն
  • Նյարդային պահվածք
  • Վատ տրամադրություն

ա

Բայս այս երևույթները սուր արտահայտված չեն լինի ու դժվար թե երկար տևեն, առավելագույնը` 2-3 օր:

2. Կոֆեին միայն սուրճն է պարունակում

Այս խթանիչը բազմաթիվ սննդամթերքներ են պարունակում:

a

  • Թեյ – սև, կանաչ, մատե

  • Կակաո

  • Էներգետիկ խմիչքներ

  • Գազավորված ընմպելիքներ

  • Սրճային պաղպաղակ

  • Սրճային յոգուրտ

  • Առանց կոֆեինի սուրճ

  • Շոկոլադ (բացի սպիտակից)

  • Որոշ դեղամիջոցներ

3. Կոֆեինը կարող է անքնության պատճառ դառնալ

Եթե սուրճը խմում եք օրվա առաջին կեսին, ապա դա բացառվում է: Կոֆեինը շատ արագ օրգանիզմից դուրս է գալիս: 8-10 ժամում արյան մեջ 25%-ից քիչ կոֆեին է մնում, իսկ անքնություն առաջացնելու համար դա շատ քիչ է: Ինչ վերաբերվում է օրվա 2-րդ կեսին խմած սուրճին, ապա կարևոր է հաշվի առնել, թե որքան թունդ է սուրճը:

4. Կոֆեինը բարձրացնում է արյան ճնշումը

Ոչ միշտ: Սա էլ է օրգանիզմի առանձնահատկության հետ կապված: Խորհուրդ ենք տալիս չափել ճնշումը սուրճ խմելուց առաջ և հետո:

5. Կոֆեինը ոչնչացնում է օրգանիզմում կալցիումի պարունակությունը

Այդ պատճառով սուրճը սովորաբար օստեոպորոզի առաջացման պատճառ են համարում: Բայց սա էլ է միֆերի շարքից: Իհարկե, եթե շատ սուրճ օգտագործեք, հարավոր է, որ օրգանիզմը սկսի կալցին վատ ընդունել: Բայց կարելի է սուրճի մեջ մեկ-երկու գդալ կաթ ավելացնել ու այդ վտանգը նույնպես կվերացնեք ու սուրճի բացասական ազդեցությունը կնվազի:

6. Կոֆեինը` քաղցկեղի առաջացման պատճառ

Այ սա արդեն իրական միֆ է: Բազմաթիվ հետազոտություններն ապացուցել են, որ կոֆեինի օգտագործման ու քաղցկեղի առաջացման միջև կապ չկա: Հակառակը` սուրճը նույնիսկ նվազեցնում է դրա առաջացման ռիսկերը:

7. Սուրճը` ջրազրկման պատճառ

Այս միֆը մենք արդեն հերքել ենք, բայց կրկնենք: Կոֆեինը թույլ միզամուղ հատկություն ունի, բայց հեղուկի հավելյալ կորստի պատճառ չի հադիսանում:

8. Կոֆեինը սթափեցնում է

Այս միֆը նույնպես լայն տարածում է գտել, բայց մենք այն նույնպես հերքում ենք: Այո, սուրճն իրոք օգնում է ուշքի գալ, բայց դա կեղծ զգացողություն է: Սուճն էներգիա է տալիս ու հարբած մարդու մոտ տպավորություն է ստեղծվում, թե սթափվել է, բայց սա կարող է նույնիսկ վնասել:

9. Սուրճը պարզապես հաճույք է, դրանից ոչ մի օգուտ չկա

Բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են, որ օրական մեկ բաժակ սուրճն օգտակար է ու երկարացնում է կյանքի տևողությունը: Ի դեպ կարևոր չէ, թե ինչ տեսակի և որակի սուրճ եք խմում: Իհարկե, չարաշահել պետք չէ, բայց 2-3 բաժակ սուրճ վայելելու հաճույքից ձեզ նույնպես մի զրկեք:

a