Պետդուման հունվարի 27-ի լիագումար նիստում կարող է երկրորդ ընթերցմամբ ընդունել սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը նաև իրավունք է տալիս ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Առաջին ընթերցմամբ Պետդուման օրինագիծն ընդունել է դեկտեմբերի 23-ի լիագումար նիստում, այժմ վերահսկողության և կանոնակարգի պրոֆիլային կոմիտեն այն նախապատրաստում է երկրորդ ընթերցմանը:
Փաստաթուղթը Պետդումա են ներկայացրել պատգամավորներ Պավել Կրաշենինիկովը և Օլգա Սավաստյանովան, ինչպես նաև Դաշնության խորհրդի անդամ Անդրեյ Կլիշասը:
Պուտինի նախագահության հերթական ժամկետն ավարտվում է 4 տարի անց՝ 2024-ին, բայց ընդունված սահմանադրական փոփոխության նախագիծը նրա հետագա նախագահության համար «կանաչ լույս» է վառում:
Վլադիմիր Պուտինը կրկին կառաջադրվի պետության ղեկավարի պաշտոնում. ՌԴ Պետդուման երկրորդ ընթերցմամբ կընդունի օրինագիծը
Պուտինի նախագահության հերթական ժամկետն ավարտվում է 4 տարի անց՝ 2024-ին, բայց ընդունված սահմանադրական փոփոխության նախագիծը նրա հետագա նախագահության համար «կանաչ լույս» է վառում
0Comments