ՀՀ ոստիկանության մայորը դուրս գալով համակարգից միացավ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայտարարություն
Live24.am-ը ներկայացնում է

1

ՀՀ ոստիկանության մայոր Էդգար Գալոյանը դուրս է եկել համակարգից եւ միացել վարչապետի հրաժարականի պահանջին:

Նա հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Ես` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի հատկապես կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Էդգար Գալոյանս, հաշվի առնելով մեր երկրում ստեղծված հասարակական – քաղաքական իրավիճակը, դուրս եմ գալիս իրավապահ համակարգից և միանում եմ ժողովրդի կողմից վարչապետի հրաժարականի արդարացի պահանջին: