Ոստիկանությունն այս պահին մեծ ուժեր է կենտրոնացնում ՀՀ Արդարադատության նախարարության շենքի մոտ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու, և որ փաստաթուղթն արդեն գաղտնի ուղարկվել է ԱՆ՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, սակայն, քիչ առաջ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ լրատվամիջոցներին կեղծիք տարածելու ու հոգեբանական ճնշումներ գործադրելու մեջ մեղադրելով: Նախարարը նշել է, որ փաստաթղթի մասին տեղեկատվությունը սուտ է:
«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։ ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է։»:
0Comments