Հակառուսական քարոզը կնախաձեռնեն Ալեն Սիմոնյանը և Արման Բաբաջանյանը․ Դեժավյու

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

«Դեժավյու» տելեգրամյան ալիքը հայտնում է․

«Հակառուսական քարոզի լոկոմոտիվի դերը ստանձնել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր մեդիառեսուրսներով: Արման Բաբաջանյանը հանրությանը հայտնի է որպես արևմտյան հետախուզության գործակալական ցանցի ներկայացուցիչ և ըստ էության, Ռուսաստանին բոլոր հնարավոր տարբերակներով վարկաբեկելու հանձնարարակնը արդեն իջեցված է: Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանի 1in.am -ը հայտ է ներկայացրել ՀՌԱՀ և մասնակցում է մրցույթին և հավակնում է հանրային մուլտիպլեքսի վրա ունենալ իր սեփական հեռուստատեսությունը:

Արդեն շրջանառված տեղեկությունների համաձայն, ԱՐ հեռուստաընկերությունը հունվարի 20-ից կդադարեցնի իր հեռարձակումը, որից հետո ԱՐ-ի ողջ տեխնիկան կնվիրաբերվի Արման Բաբաջանյանի ընկերությանը: Հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու լիցենզիա ստանալու դեպքում, ինչը լավատեղյակ աղբյուրները համարում են հնարավոր, Արման Բաբաջանյանի հեռուստատեսությունը վարելու է ընդգծված հակառուսական, հակահակական, հակաազգային քաղաքականություն և սպասարկելու է արևմտյան հատուկ ծառայությունների շահերը, նպաստելու է այդ քաղաքական ուղղվածության տարածմանը:

Ընդհանրապես հետաքրքիր զարգացումներ են սպասվում առաջիկայում: ՀՌԱՀ-ի հայտարարած հեռուստաընկերությունների մրցույթում, հայտ է ներկայացրել նաև Ալեն Սիմոնյանի կնոջը պատկանող Freenews հեռուստաընկերությունը, որի ֆինանսավորումը ամբողջովին լինելու է ուկրաինական:

Freenews-ի՝ արտոնագիր ստանալու դեպքում, ինչը ևս մեր լավատեղյակ աղբյուրը չբացառեց, Ուկրաինայի քաղաքացի, մեծագհարուստ Վիլեն Շատվորյանը պարտավորվել է իր վրա վերցնել հեռուստաընկերության ողջ ֆինանսական ծախսը, ենթադրաբար դառնալով Freenews-ի խմբագրական քաղաքականության հիմնական թելադրողը: Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի մտերիմ ընկերն է և հայտնի է իր հակառուսական հայացքներով:

Մեր տեղեկություններով Վիլեն Շատվորյանի մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելափակված է: Այս ֆոնի վրա հատկանշական է վերջին օրերին ֆեյսբուքում պռոիշխանական օգտատերերի սկսած արշավը Հ2, armnews, yerkirmedia, TV5, կենտրոն հեռուստաընկերությունների դեմ, որի նախաձեռնողը ըստ մեզ հասած տեղեկության Ալեն Սիմոնյանն ու Արման Բաբաջանյանն են»։