Էնվերն առանց խալաթի ու բոբիկ փախավ սարերը, բայց չփրկվեց․ անձամբ եմ նրան հասցրել մահվան․ Հակոբ Մելքումյան

Յուրաքանչյուր Էնվերի համար մենք ունենք մեր Մելքումյանը

1

Հակոբ Մելքումյան - խորհրդային զորավար, դիվիզիայի հրամանատար:

Առաջին համաշխարհային պատերազմից բացի՝ Մելքումյանը մասնակցել է նաև Ռուսաստանում հրահրված քաղաքացիական պատերազմին՝ մեծապես նպաստելով Թուրքմեստանի ռազմաճակատի բասմաչների դեմ մարտերում հաղթանակի ամրապնդմանը:

Հատկանշական է Հակոբ Մելքումյանի մասնակցությունը Էնվեր փաշայի գլխավորած բասմաչիների վերացման օպերացիային, ինչի մասին նա գրել է․

«Իմ հրամանով հրետանին կրակ բացեց: Կռիվը կատաղի էր ու դաժան: Թշնամին չէր կարող դիմակայել: Էնվերն առանց խալաթի ու բոբիկ փախավ սարերը:

Էնվերին անձամբ եմ հասցրել մահվան: Հաղթողի իրավունքով վերցրեցի նրա անձնական կնիքը՝ արծաթից հսկայական մակագրությամբ. «Իսլամի բոլոր բանակների գերագույն գլխավոր հրամանատար, խալիֆի փեսա և Մուհամմեդի տեղակալ»:

Յուրաքանչյուր Էնվերի համար մենք ունենք մեր Մելքումյանը։