Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում է

Մանրամասներ

ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում է:  Ծառուկյանը ԱԱԾ մուտք գործելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ կանչվել է ընտրակաշառք բաժանելու գործով:

«Ընտրակաշառքի գործով են կանչել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը ևս մեկ ծանուցագիր է ուղարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 14:30-ին լրացուցիչ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ: «ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով, դուք կանչվում եք որպես մեղադրյալ լրացուցիչ հարցաքննության»,- նշվել է ծանուցման մեջ: