Արայիկ Հարությունյանը՝ Վիտալի Բալասանյանին Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին

Արցախ

արայիկ

Հարգելի ՛ հայրենակիցներ, համախմբման ու միասնականության կոչիս համատեքստում առաջին կարևոր համագործակցությունը կայացավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր հրամանագիր եմ ստորագրել, համաձայն որի՝ պարոն Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:

Ստեղծված իրավիճակի հաղթահարման և սեփական հողում զարգացմանն ու զորացմանը որևէ այլընտրանք չկա, ուստի՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու ժողովրդի բարօրության՝ պետք է գործադրենք բոլոր ջանքերը»: