Հպարտ Պողոս, ի վերջո հասկացի, որ տունդ ու կյանքդ են խլելու. Արմեն Մինասյան

Եթե հույս ունես, որ թուրքը բավարարվելու ա, սխալվում ես. պատիվդ նրա համար արժեք չի, աչքը տանդ վրա ա

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սարսափելին էն չի, որ մի հոգի գաղտագողի դավաճանական կապիտուլյացիոն ակտ ստորագրեց։

Սարսափելին էն ա, որ 3+7 միլիոնը փաթթած ունեցավ և ունի էտ ամենը ու պատրաստ ա մտնի դրա տակ։

Հպարտ Պողոս, ես հասկանում եմ, որ դուխդ չի հերիքում ընդունես, որ հպարտությունիցդ զատ, պատիվդ էլ են գետնով տվել։ Բայց ի վերջո հասկացի, որ տունդ ու կյանքդ են խլելու։

Եթե հույս ունես, որ թուրքը բավարարվելու ա, սխալվում ես։

Պատիվդ նրա համար արժեք չի, աչքը տանդ վրա ա»: