Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Ո՞վ է նրան փոխարինելու

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին աշխատանքից ազատման դիմում է գրել։

Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է նախարարի մամլո քարտուղար Աննա Օհանյանը։

Ըստ նրա՝ Տիգրան Խաչատրյանն այս պահին շարունակում է կատարել նախարարի պարտականությունները։

Նշենք, որ ըստ 168․am-ի տեղեկությունների էկոնոմիկայի նախարար է նշանակվելու Menu Group UK LTD հիմնադիր Վահան Քերոբյանը: