Շոյգուն Երևանում է

Մանրամասներ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում ժամանել է Երևան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Սերգեյ Շոյգուն ժամանել է Երևան: Սպասվում է արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև ՌԴ փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Ալեքսանդր Նովակի և այլոց ժամանումը»,-գործակալությանը հայտնել են ՀՀ կառավարությունից:

Հայտնի է, որ միջգերատեսչական պատվիրակության անդամները շաբաթ երեկոյան կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: