Դա Հայաստանի գործն է. Պուտինը՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին

Դա անկախ, ինքնիշխան պետություն է: Այդ պետությունն իրավասու է իր ներքին հարցերը լուծել այնպես, ինչպես ճիշտ է համարում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների ֆոնին Հայաստանում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ դա «երկրին ներքին գործն է»:

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հիշեցնում է՝ Երևանում արդեն մի քանի օր է, ինչ ԼՂ-ում կրակի դադարեցման մասին փաստաթղթի ստորագրումից հետո պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ապա դա մեր գործը չէ, դա Հայաստանի գործն է: Դա անկախ, ինքնիշխան պետություն է: Այդ պետությունն իրավասու է իր ներքին հարցերը լուծել այնպես, ինչպես ճիշտ է համարում»,-ասել է Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: