Այս պահից պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված․ ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար

Գայանե Աբրահամյան․ Մանրամասներ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ,
Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու եւ վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից 
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված:

Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար»։