Նիկոլին քշելը նշանակում է չհամաձայնել կապիտուլյացիային․ Վազգեն Մանուկյան

Եթե մենք Նիկոլին չքշենք, դա նշանակում է մեր ժողովուրդն արժանապատվություն չունի

Այս դավաճանությունը երկուսուկես տարի պատրաստվում էր։ Ձեր աչքի առաջ քանդվում էր Ղարաբաղի բանակը։ Ձեր աչքի առաջ մենք կորցրեցինք մեր բոլոր դաշնակիցներին։ Այս մասին  Ազատության հրապարակում հայտարարեց նախկին վարչապետ, ԱԺՄ կուսակցության հիմնադիր Վազգեն Մանուկյանը։

«Եթե մենք Նիկոլին չքշենք, դա նշանակում է մեր ժողովուրդն արժանապատվություն չունի։ Նիկոլին քշելը նշանակում է չհամաձայնել կապիտուլյացիային, մի խնդիր կա՝ Նիկոլին քշել ամեն գնով»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը։