Ձեռքն ենք մեկնում մեր հարևաններին՝ երկխոսության ճանապարհով տարաձայնությունների լուծման համար. Իրանի առաջարկը

Միայն միասին կարող ենք ավելի լավ ապագա կառուցել բոլորի համար. Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հարևան երկրներին ուղղել է «անկեղծ հաղորդագրություն, որում նշել է, որ «դրսի աշխարհի» վրա հիմնվելն անվտանգության երաշխիք չի կարող լինել, իսկ ահա Իրանի հետ «միասին հնարավոր կլինի ավելի լավ ապագա կառուցել», գրում է IRNA գործակալությունը:

«Անկեղծ հաղորդագրություն՝ մեր հարևաններին. Թրամփը հեռանալու է 70 օրից, իսկ մենք այստեղ հավերժ ենք մնալու: Անվտանգության ապահովման համար դրսի երկրների վրա հիմնվելը լավ տարբերակ չէ:

Ձեռքն ենք մեկնում մեր հարևաններին՝ երկխոսության ճանապարհով տարաձայնությունների լուծման համար: Միայն միասին կարող ենք ավելի լավ ապագա կառուցել բոլորի համար»,- իր թվիթերյան էջում գրել է արտգործնախարարը: