Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ ստեղծել. Էրդողանի առաջարկը Պուտինին

Այս հայտարարությունը երկուշաբթի արել է CNN Turk հեռուստաալիքը` վկայակոչելով թուրքական դիվանագիտական ​​աղբյուրները

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին առաջարկել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար: Այս հայտարարությունը երկուշաբթի արել է CNN Turk հեռուստաալիքը` վկայակոչելով թուրքական դիվանագիտական ​​աղբյուրները:

Լրատվամիջոցի տվյալնրով՝ Թուրքիայի նախագահն այս առաջարկը հնչեցրել է Պուտինի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 7-ին: