Հայտնի ֆրանսիացին գալիս է Արցախ հայերի կողմից կռվելու

Մանրամասներ

Zouaves Paris ֆրանսիական խմբավորման առաջնորդ Մարկ դե Կոկերեյ-Վալմենյեն հայտարարել է, որ մեկնում է Արցախ կռվելու: Այս մասին հայտնում է mk.ru-ն:

Ֆրանսիացին հայտնել է, որ կռվելու է հայերի կողմից՝ հավելելով, որ հիմա Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում որոշվում է եվրոպական քաղաքակրթության ճակատագիրը:

Մարկ դե Կոկերեյ-Վալմենյեն նաև լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչ համազգեստով է նա պատրաստվում մասնակցել մարտական գործողություններին: Համազգեստի վրա կարելի է նկատել Հայաստանի դրոշը:

Ֆրանսիացին մտադիր է Արցախում կամավորականների ջոկատ կազմել: Անալիտիկ.am