Պատերազմի առաջին օրերից կամավորագրված և ջոկատով Արցախ՝ առաջնագիծ մեկնած Գևորգ Ավետիսյանն այսօր դարձավ 30 տարեկան: Ջոկատի տղերքը մարտական գործողություններ իրականացնելուն զուգահեռ՝ դիրքերում անակնկալ են պատրաստել Գևորգի համար՝ տորթ, մոմ, շամպայն և «happy birthday»:
Գևորգի կինը՝ Էլմիրա Դավթյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 30-ին է ամուսինը կամավորագրվել և մեկնել առաջնագիծ:
«Սկզբում շատ ծանր տարա, բայց, որ գիտակցում ես, թե ինչի համար է գնում, որ նույնի միջով չանցնեն մեր երեխաները… Ամեն դեպքում դժվար է, որ գիտակցում ես՝ գնացել է այնտեղ, որտեղից շատերը հետ չեն գալիս: Ամեն զանգելուց ասում է, որ ամեն ինչ շատ լավ է, ու միշտ, փոխանակ ես իրեն դուխ տամ, ինքն է ինձ դուխ տալիս»,- ասաց Գևորգի կինը:
0Comments