Արցախի ՊԲ-ն շարունակում է թշնամու դիվերսիոն խմբերի որոնողական և ոչնչացման գործողությունները

Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ փակ են

Ներկա պահին ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ:

Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։

Այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են: