Wargonzo. Ադրբեջանցի շիա գեներալները ապստամբություն են նախապատրաստում թուրքական հրամանատարության դեմ

Մանրամասներ

Բաքվի գեներալները թուրքերի կողմից բանակի ղեկավարումից փաստացի հեռացվելուց հետո պատրաստվում են ապստամբություն սկսել գերատեսչության ներսում: Ադրբեջանցի սպաները, որոնք շիաներ են, վրդովված են այն փաստից, որ իրենց մարդկանց ռազմաճակատում փաստացի ղեկավարում են Թուրքիայի հատուկ ծառայությունները եւ արմատական սուննիական թեւի թուրքամետ ահաբեկչական խմբավորումների դաշտային հրամանատարները: Այս մասին հայտնում է Wargonzo տելեգրամ ալիքը` վկայակոչելով աղբյուրները Ստամբուլում:

«Ալիեւը եւս կորցնում է վերահսկողությունը երկրում տիրող իրավիճակի նկատմամբ: Այժմ նրա շրջապատում ներկլանային կոնֆլիկտ է բռնկվել: Փաշաեւների` Ալիեւի կնոջ կլանը նրանից Անկարայի արտաքին վերահսկողության տակ լիարժեք անցում է պահանջում: Ընդ որում, դա պահանջում է դա անել հենց հիմա: Իսկ Ալիեւը, փորձում է ավելի խորամանկ խաղ խաղալ` Մոսկվայի հետ երկխոսություն իմիտացնելով` Ռուսաստանի Դաշնության հետ կապերի արմատական ​​սկանդալային խզումից խուսափելու համար: Ընդ որում, նա հիանալի հասկանում է, որ ամեն դեպքում ստիպված է լինելու պառկել Էրդողանի տակ:

Մի խոսքով` Ադրբեջանի ղեկավարը բազմավեկտոր իրավիճակում է հայտնվել»,- գրում է տելեգրամ ալիքը: