Թուրքերն Ադրբեջանի պաշտպանության նախարարին հեռացրել են հրամանատարությունից ՌԴ-ի հետ կապերի պատճառով. Wargonzo

Ստացված տվյալների համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը փաստացի հեռացվել է զինված ուժերի ղեկավարությունից

Թուրքերն Ադրբեջանի պաշտպանության նախարարին հեռացրել են հրամանատարությունից ՌԴ-ի հետ կապերի պատճառով։ Այս մասին հայտնում է Wargonzo նախագիծը՝ հղում անելով Ստամբուլի իր աղբյուրներին և նշելով, որ դրանք դեռ ոչ մի անգամ չեն սխալվել։

Ստացված տվյալների համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը փաստացի հեռացվել է զինված ուժերի ղեկավարությունից։ Պատճառը նրա սերտ շփումներն են ռուս գեներալների հետ։