Հայաստանն ու Ադրբեջանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նիստին

ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբների պետերի հերթական նիստը այսօր՝ ուրբաթ, տեղի է ունենալու Սամարղանդում (Ուզբեկստան)՝ Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ

ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբների պետերի հերթական նիստը այսօր՝ ուրբաթ, տեղի է ունենալու Սամարղանդում (Ուզբեկստան)՝ Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

«Նախատեսվում է նիստին Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի զինվորական պատվիրակությունների, ինչպես նաեւ ԱՊՀ Գործադիր կոմիտեի եւ ԱՊՀ պաշտպանության նախարարների կոմիտեի քարտուղարության պատվիրակությունների մասնակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

«ԱՊՀ անդամ երկրների զինվորական պատվիրակությունների ղեկավարները քննարկելու են պաշտպանության եւ անվտանգության ոլորտում փոխադարձ շահեր ներկայացնող համագործակցության համալիր հարցեր, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ երկրների սահմանների պարագծով ստեղծվող ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ»,- հավելել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։