Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու. Աննա Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։ Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։

Մենք ո’չ հայրենիք, ո’չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու»։

աննա