Լեզգիստան, Թալիշստան և Ավարիա
Տարածաշրջանային զարգացումները բացառիկ հնարավորություն են ստեղծել Ադրբեջանի բնիկ ժողովուրդների՝ ավարների, թալիշների, լեզգիների ազատագրական շարժման մեկնարկի համար:
Արցախի հայերն արդեն համոզվել են, թե ինչ քաղցր բան է անկախությունը, որին հասել են մեծ զրկանքների ու զոհողությունների գնով ու այսօր էլ շարունակում են իրենց պայքարը՝ այս անգամ թուրք-ադրբեջանական ալյանսի եւ վարձկան ահաբեկիչների դեմ: Որեւէ մեկն արցախցիներին չի նվիրել անկախություն:
Անկախությունը, ազատությունը, ցավոք, նվաճվում են… արյամբ: Ադրբեջանի, այսպես կոչված, մյուս փոքրամասնությունների համար Արցախի հերոսամարտը կարող է վարակիչ լինել եւ խթանել նրանց ազգային զարթոնքին:
Ուրախալի կլինի Հարավային Կովկասի քաղաքական քարտեզին տեսնել այդ ժողովուրդներին, ինչը մեծապես կարող է նպաստել տարածաշրջանում հավասարակշռություն հաստատելուն: Դա նման կլինի այն ընտանիքին, որի երեխաներն առանձնանում են եւ սկսում ինքնուրույն կյանք վարել:
Կարծում եմ, որ ադրբեջանցիները, որոնց տասնամյակներ շարունակ կեղեքել է ալիեւյան կլանը, դեմ չեն լինի դրան: Իրենք էլ պետք է ազատագրական շարժում ծավալեն՝ ազատագրվելու բռնապետ Էրդողանի խամաճիկ Ալիեւի հանցավոր կառավարումից:
Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
0Comments