Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

Հայտնի է նաեւ, որ Մոսկվայում է նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով այսօր հանդիպելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
պատերազմ

Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ այդ երկրի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ խորհրդակցությունների համար։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հայտնի է նաեւ, որ Մոսկվայում է նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով այսօր հանդիպելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։