Ռուսաստանը մարտական կրակի կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել

Մանրամասներ

Արևելյան ռազմական շրջանի՝ Անդրբայկալյան երկրամասում տեղակայված համազորային միավորման մոտոհրաձգային միավորումը «Ցուգոլ» զորավարժարանում մարտական կրակի կիրառմամբ  գումարտակային տակտիկական զորավարժությունների է մասնակցել(ԳՏԶ), Թերթ․am-ի փոխանցմամբ՝ հայտնում է eadaily.com-ն:

«ԳՏԶ-ն վերահսկողական ստուգման շրջանակում անցկացվում է բոլոր աստիճանների հրամանատարների արհեստավարժության գնահատման նպատակով, հատուկ ուշադրություն է հատկացվել ենթակա ստորաբաժանումների կրակի կառավարման մեթոդաբանական հմտությանը»,- հայտնել է Արևելյան ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Մոտոհրաձգային միավորման զինծառայողները բարձրացվել են ուսումնական տագնապի ազդանշանով և շարժվել դեպի հակառակորդի դիվերսիոն խմբերի գործողությունների պայմաններում կենտրոնացման շրջան:

Միավորման անձնակազմը մշակել է պայմանական բնակավայրի արգելափակմանն ուղղված մանևրակրակային գործողություններ, ինչպես նաև դիվերսիոն խմբերի կրակային ճնշում և պայմանական հակառակորդի կողմից զբաղեցված շրջանի հետագա մաքրում:

Զորավարժությանը մասնակցել է ավելի քան 350 զինծառայող, ինչպես նաև կիրառվել է մոտ 50 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա: