Հանդիպել են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը և ՀՀ առաջին նախագահը

անդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած իրավիճակը

ՀՀ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հոկտեմբերի 17-ին հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: 

Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ի եւ Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած իրավիճակը: