Այսօր պաշտպանական գծի ողջ երկայնքով ինտենսիվ մարտեր են եղել․ առավել ծանր՝ հարավային ուղղությամբ

ԱՀ նախագահ

Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են:

Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ:

Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը՝ թշնամուն հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: