Թուրքիան Ադրեբջանին օգնելու կոչով դիմել է թյուրքալեզու երկրներին․ Չավուշօղլու

Մանրամասներ

Թուրքիան Ադրեբջանին օգնելու եւ Ադրբեջանի հանդեպ համերաշխության կոչով դիմել է թյուրքալեզու երկրներին։

Անկարայի հայտարարությունն հնչեցրել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, ղազախա-թուրքական համալսարանում ունեցած ելույթում, որը գտնվում է Ղազախստանի Թուրքեստան քաղաքում։

Չավուշօղլուն մասնավորապես ասել է, որ թյուրքալեզու երկրները պետք է իրենց համերաշխությունը ցուցաբերեն Ադրբեջանի հանդեպ։

Նա նաեւ հերթական անգամ Բաքվի տեսակետն է շարադրել՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ եւ ասել, որ համերաշխության ցուցաբերումը թյուրքալեզու երկրների կողմից Ադրբեջանի հանդեպ՝ այժմ առավել քան երբեւէ կարեւոր է։