Թեհրանը պատրաստ է․ Իրանցի գեներալ

Մանրամասներ
Իրանի գեներալ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Ռագիմ Նոյե Եղդամը պատմել է՝ պատրաստ է արդյոք Իրանը միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

2020թ. հունվարին ամերիկյան  օդուժի նպատակաուղղված հարվածի հետևանքով սպանված իրանցի զորահրամանատար Ղասեմ Սուլեյմանիի մտերիմ ընկերը, որը Սուլեյմանիի հետ պատերազմել է Իրաքում և Սիրիայում, Թերթ․am-ի փոխանցմամբ՝ այս մասին խոսել է «ПолитЭксперт»-ի հատուկ թղթակցին տված հարցազրույցում:

Լրագրողը հիշեցրել է, որ վերջերս Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է բանակցությունների ձայնագրություն, որում ապացուցվում է Սիրիայից ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելու փաստը:

Որքանով է հավանական, որ ահաբեկիչները կգան Կովկաս, և ինչպես այդ դեպքում կվարվի Իրանը հարցին ի պատասխան գեներալը նշել է, որ Սիրիայում հակամարտության ժամանակ Թեհրանը շտապել է օգնել ահաբեկիչների դեմ պայքարում, որպեսզի նաև ապահովի իր երկրի պաշտպանությունը:

«Եվ եթե Ադրբեջանը կամ Հայաստանը որոշեն օգտվել այդ ուժերից, Իրանն առաջինը կլինի, որ կգնա այդ գրոհայինների դեմ և կոչնչացնի նրանց: Մենք նույնպես ունենք տեղեկություն, որ «Իսլամական պետություն» խմբավորումից մարդկության թշնամիները մեկնում են Կովկաս, և դա սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Թող իմանան, որ մենք թույլ չենք տա նենգ ծրագրերի իրագործում»,- հայտարարել է գեներալը: