Թույլ չենք տա, որ մեր սպառազինությունն Ադրբեջանն օգտագործի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի դեմ

Մանրամասներ

ԱՄՆ Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ Ջեք Ռիդը կոչ է արել ԱՄՆ-ի ղեկավարությանը վստահ լինել, որ իր զենքն Ադրբեջանի կողմից չի օգտագործվում Հայաստանի և Արցախի դեմ հարձակումներում:

«Մենք պետք է վճռական դիրքորոշում ունենանք: Մենք պետք է պնդենք, որ խաղաղություն և հրադադար հաստատվի, այնուհետև աշխատենք Հայաստանն ուժեղացնելու ուղղությամբ, ինչպես նաև ընդունենք, որ չենք կարող թույլ տալ, որ մեր սարքավորումները՝ մեր ռազմական սպառազինությունն ադրբեջանցիների կողմից օգտագործվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի դեմ անհիմն հարձակումներ իրականացնելու համար»,- ասել է սենատորն ուրբաթ կազմակերպված միջոցառման ժամանակ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։