Ռուսաստանը պատրաստ է շարունակել ջանքեր ներդնել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության կարգավորման ուղղությամբ. Լավրով

Արցախ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ այսօր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել ջանքեր ներդնել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության կարգավորման ուղղությամբ։

Ռուսաստանի ԱԳ նախարարը եւս կարեւորել է Մեւլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ, որ անհրաժեշտ է պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։