Հոկտեմբերի 12-ին Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Մոսկվա ավելի վաղ պլանավորած այցով. Հայաստանի դեսպան

Նա կժամանի այսօր գիշերը, այժմ նա Երևանում է. դեսպան

Երեւանը հաստատում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Մոսկվա ավելի վաղ պլանավորած այցով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

«Այցի մասին հայտարարվել էր դեռեւս նախորդ շաբաթ՝ նախքան եռակողմ հանդիպումը: Դա ԱԳ նախարարի՝ Մոսկվա կատարվելիք պաշտոնական այց է. նա կժամանի այսօր գիշերը: Այժմ նա Երեւանում է»,-ասել է դեսպանը: