Չկրկնենք մեր հակառակորդի սխալները. Արա Զոհրաբյան

Հարգելի իշխանություն և ընդդիմություն, որպես շարքային քաղաքացի պահանջում եմ պատերազմական այս ժամանակահատվածում պահպանել ներքին համերաշխությունը

ՇԱՐՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՉԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ

Հարգելի իշխանություն և ընդդիմություն,

Որպես շարքային քաղաքացի պահանջում եմ պատերազմական այս ժամանակահատվածում պահպանել ներքին համերաշխությունը:

Բնական է, որ կունենանք թերություններ, ձախողումներ, բայց դա ոչինչ է մեր ապրելու իրավունքի համար պայքարի և մեր սերունդների առջև պատասխանատվություն դրսևորելու դիմաց:

Մեր միասնականությունը և քրիստոնեական արժեքներով գործելը ՄԵՐ ՈՒԺՆ Է:

Մեր զինվորը չպետք է անի այն վայրագությունը, ինչն անում է ադրբեջանցին կամ վարձկան ահաբեկիչը: Այո մենք չենք հարվածելու Ադրբեջանի որևէ մշակութային կոթողի, ինչպես ինքն է անում: Սրա մեջ է մեր ՈՒԺԸ:

Յուրաքանչյուրս ըստ մեր մասնագիտության և կարողության պետք է կենտրոնանանք միայն արտաքին թշնամու (թշնամիների) վրա: Հաղթական ավարտից հետո ժամանակ կունենանք մեր սխալները վերլուծելու և հետևություններ անելու համար:

Հ.Գ. Հիշենք Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեի իշխանության (1992—1993) անփառունակ ավարտը: Վերլուծաբաններն ադրբեջանական կողմի պարտությունը կապում են նաև իշխանության ճգնաժամի հետ, որից հայկական կողմը օգտվել է: Չկրկնենք մեր հակառակորդի սխալները:

Աստված պահապան մեր ռազմիկներին:

ՓՊ նախագահ Արա Զոհրաբյան