Մարտական գործողությունների շարունակումը կհանգեցնի Ղարաբաղի անկախության ճանաչմանը․ «Իմ քայլը»

Մանրամասներ

Այս գործընթացն անխուսափելիորեն հանգեցնելու է Ղարաբաղի անկախության ճանաչմանը։ Արցախը պետք է ճանաչվի՝ անվտանգության ավելի բարձր աստիճանի ապահովմամբ։ Այս մասին հոկտեմբվերի 8-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Ընդ որում՝ խորհրդարանականը նշեց, որ մարտական գործողությունները դեռեւս շարունակվում են։

«Այդ դռները մեր առաջ կբացի մեր հաղթանակը»,- շեշտեց խորհրդարանականը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, կիրառելով հիթիռա-ականանետային միջոցներ եւ ավիացիա՝ հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով Պաշտպանության բանակի մարտական դիրքերը եւ Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը։