Վրաստանում Ադրբեջանի հետ սահմանի շրջակայքում 2 ԱԹՍ է ընկել

Միջադեպի արդյունքում տուժածներ չկան

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է Ադրբեջանի հետ սահմանի շրջակայքում երկու ԱԹՍ-ի ընկնելու մասին:

«Հոկտեմբերի 7-ին ներքին գործերի նախարարությունը ժամը 18:35-ին եւ 18:45-ին հաղորդում է ստացել Սագարեջո համայնքի Ուդաբնո գյուղի եւ Քվարելի համայնքի Սանավարդո գյուղի շրջակայքում երկու անօդաչու թռչող սարքերի կործանման մասին:

Միջադեպի արդյունքում տուժածներ չկան: Քննություն է տարվում»,-ասվում է հաղորդագրության մեջ: