Պրն Էրդողան, siktir!

Թուրքական պետության ղեկավարին կոնկրետ ուղարկել են ինչ-որ կոնկրետ տեղ

Dimokratia հունական պարբերականը վերջերս հրապարակել էր հոդված Թուրքիայի նախագահի հասցեին իբր վիրավորական վերնագրով։

Թերթն առաջին էջում տեղադրել էր հոդված թուրքերեն վերնագրով՝ «Siktir git, Mr. Erdogan»։

Եթե սա ռուսերեն թարգմանենք, ապա ստացվում է, որ հույն հեղինակները թուրքական պետության ղեկավարին կոնկրետ ուղարկել են ոչ թե մի ինչ-որ տեղ, այլ հենց «на х…й», իսկ հայերեն siktir բառը նշանակում է նույնը, ինչ և թուրքերենում։

Վերնագիրը վիրավորել է Թուրքիայի հպարտ քաղաքացիներին, և ահա սուլթանության արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը նամակ է ուղարկել իր հույն պաշտոնակցի՝ Կոստաս Ցիարասի հասցեով՝ թերթի հրապարակման առիթով։ «Թուրքիայի նախագահին վիրավորելը հունական պարբերականի էջերում անցնում է բարոյականության և ամոթի բոլոր սահմանները։

Վճռականորեն դատապարտում եմ այս քայլը, որը հակասում է բարի կամքի սկզբունքներին», ասվում է հպարտ թուրք նախարարի նամակում, փոխանցում է Anadolu պետական տեղեկատվական գործակալությունը։ Սրա հետևից Թուրքիայի ԱԳՆ-ն կանչում է Անկարայում Հունաստանի դեսպանին։

Բայց թուրքերը արյուն են տենչում։ Թուրքական պետության ղեկավարի փաստաբանները ավելի վաղ՝ երկուշաբթի, դիմել էին դատախազություն Dimokratia-ի ղեկավարության դեմ բողոքով։

Իրավաբանների բողոքում ուշադրություն են հրավիրում խոսքի ազատության պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռների և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի («Կարծիքի արտահայտման ազատություն») վրա։ Բողոքի հեղինակներն ընդգծում են, որ հունական պարբերականի գործողությունները չեն կարող ընկալվել որպես խոսքի ազատության դրսևորումներ։ Անկարայի դատախազությունն ի պատասխան քրեական գործ է հարուցել Թուրքիայի Քր.օր. 299 հոդվածով («Նախագահի հրապարակային վիրավորանք»)։

Ինչպես տեսնում ենք, հույն-թուրքական դիմակայությունը մտնում է հաջորդ փուլ։

Անմեղ հոդվածը սկանդալ է հրահրել։ Իսկ ինչ կստացվեր, եթե, Աստված մի արասցե, հույները վերցնեին ու իսկապես Էրդողանին ուղարկեին «на х…й»։ Անգամ մտածելն է սարսափելի...

Աղբյուրը՝ Shame.am