Բաքուն ղազախ և եղբայրական երկրների օգնության կարիքն ունի․ դեսպան

Թույլ չեն տա, որպեսզի տեղի ունենան բախումներ Ղազախստանում ապրող հայ եւ ադրբեջանցի համայնքների միջեւ, ինչը իրենց շահերից չի բխում

Ղազախստանի ադրբեջանական դեսպանատանը ընթանում է մամուլի ասուլիս՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրադրության առնչությամբ։

Ասուլիսի ժամանակ հանդես է եկել ելույթով նաեւ Ղազախստանում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։

Ինչպես գրում է Turantimes.kz-ն, դեսպան Մամեդովը իր ելույթում ասել է, որ Բաքուն ներկայումս զգում է Նուր-Սուլթանի օգնության կարիքը, ինչպես նաեւ օգնության կարիքը Բաքվի բոլոր բարեկամների, ինչպես արյունակից եղբայրների, այնպես էլ եղբայրական երկրների, որպես մարդկանց, որոնք կողմնակից են խաղաղության, կարողացել են իրենց տարածքում ստեղծել խաղաղ հասարակություն, որտեղ խաղաղ գոյակցում են ժողովուրդները»,- ասել է դեսպանը։

Դեսպանը նաեւ հավաստիացրել է, որ իրենք թույլ չեն տա, որպեսզի տեղի ունենան բախումներ Ղազախստանում ապրող հայ եւ ադրբեջանցի համայնքների միջեւ, ինչը իրենց շահերից չի բխում։