Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը կտրականապես հերքում է ադրբեջանական այն ապատեղեկատվությունը, թե իբր Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: Այս մասին Պողոսյանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Դա ապատեղեկատվություն է: Նախագահն այս պահին գտնվում է բոլորովին առողջ վիճակում՝ հրամանատարական կետում և իրականացնում է իր երկրի կառավարումն ու մարտական գործողությունների մասով կատարում է իր աշխատանքը»,- ասաց Պողոսյանը:
Հոկտեմբերի 3-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է առաջնագիծ` «իր բաժին կռիվը տալու»: Նրա հետ առաջնագիծ են այցելել նաև Արցախի և ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունների տնօրենները:
0Comments