Ադրբեջանը փաստացի կորցնում է Նախիջևանը․ news.am

Իրականում փաստացի կշարունակվի Թուրքիայի կողմից Ադրբեջանի սողացող օկուպացիան

Թուրքիան փաստացի Նախիջեւանն Ադրբեջանից արդեն վերցրել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Մեծ է հավանականությունը, որ հրադադարի հաստատումից հետո էլ թուրք զինվորականները եւ զինյալները Ադրբեջանի տարածքից չեն հեռանա, իբր «եղբայրական Ադրբեջանի» անվտանգության ապահովման համար։

Իրականում փաստացի կշարունակվի Թուրքիայի կողմից Ադրբեջանի սողացող օկուպացիան։ Իսկ դա կարող է իսկապես հանգեցնել բուն Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների ազգային-ազատագրական շարժման աճի։ Այսինքն՝ Իլհամ Ալիեւն իր երկիրը ենթարկել է աշխարհաքաղաքական իրադարձությունների սարսափելի շրջապտույտի»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը։