Փաշինյանը հաստատում է Ալիևի հետ ստվերային գործարքների լուրերը՝ միաժամանակ վախեցնելով Ալիևին իր կոմպրոմատով

Բայց ոչ Նիկոլը, ոչ էլ Ալիեւը Հայաստանի եւ հայ ժողովրդի հաշվին իրենց սիլիբիլիները անել չեն կարող

աշոտյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ թե հերքում է ադրբեջանցիների կողմից վերջերս բացահայտվող տեղեկությունները իր եւ Ալիեւի ստվերային գործարքների մասին, այլ հաստատում է այն, միաժամանակ վախեցնելով Ալիեւին սեփական կոմպրոմատով: Սյս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ի պատասխան Ալիեւի եւ ադրբեջանական քարոզչության վերջին մեղադրանքներին Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է.

"Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետեւ եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա":

Նա փաստորեն ոչ թե հերքում է ադրբեջանցիների կողմից վերջերս բացահայտվող տեղեկությունները իր եւ Ալիեւի ստվերային գործարքների մասին, այլ հաստատում է այն, միաժամանակ վախեցնելով Ալիեւին սեփական կոմպրոմատով:

Ինչպես մի հայտնի ֆիլմում էր ասվում. Влюбляйтесь, женитесь, разводитесь. Сходите с ума - море рядом":

Բայց ոչ Նիկոլը, ոչ էլ Ալիեւը Հայաստանի եւ հայ ժողովրդի հաշվին իրենց սիլիբիլիները անել չեն կարող: Երկուսդ էլ մեզանից հեռու մնացեք:

Ցանկացած նորմալ քաղաքական համակարգի դեպքում այսքանից հետո վարչապետը պիտի հրաժարական տար , իսկ ԱԱԾ-ն՝ լրջագույն կերպով զբաղվեր այս խնդիրներով:

Այս ամենի հաշիվը դեռ բաց է, բայց հատուցման ժամը հեռու չէ»,- գրել է Աշոտյանը։