Արարատ Միրզոյանը 496-595 հազար դրամով պարգևատրել է պատգամավորներին

Մանրամասներ

արարատ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարգևատրելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ.

1.Ազգային ժողովի պատգամավորներին, աշխատակազմում պետական ծառայողներին եւ աշխատակազմի աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 75%-ի չափով՝ համաձայն հավելվածի:

2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասված է որոշման մեջ:

Նշենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները ստանում են 793 հազար 680 դրամ (ստացել են 595 հազար դրամ պարգևավճար), հանձնաժողովի տեղակալները՝ 694 հազար 470 դրամ աշխատավարձ (պարգևավճարը՝ 520 հազար դրամ), պատգամավորները՝ 661 հազար 400 դրամ աշխատավարձ (պարգևավճարը`496 հազար դրամ):