Իշխանությունը մի քանի րոպեից հեռացվելու է. Մարուքյանը զգուշացնում է

Այլընտրանքը պատերազմն է, իրար վրա կրակելը

մարուքյան

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խոսելով Ադրբեջանից եկող հայտարարությունների ու Հայաստանից արձագանքի համարժեքության մասին, նշեց, որ արձագանքներին ծանոթ չէ, եթե հղում լինի կմեկնաբանի. «Ես երեկ մի քանի բառով արձագանքել եմ»:

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին, դրանք ինձ համար վստահելի աղբյուր չեն, ինչից ես կարող եմ հետևություններ անել: Հայաստանում Արցախի հիմնախնդիրը միշտ քաղաքական առումով քննարկումների ու շահարկումների առարկա է եղել: Բայց Հայաստանում չկա ու չի եղել իշխանություն, որը պատրաստ է գնալ ոչ հայանպաստ լուծման: Մնացածը խոսակցություններ ու քննարկումներ են: Երբ կոնկրետ բանակցություններ, փաստաթուղթ կլինի, որի շրջանակներում կլինի ոչ հայանպաստ լուծում ու Հայաստանում կլինի իշխանություն, որը կգնա այդ ոչ հայանպաստ լուծմանը, այդ իշխանությունը մի քանի րոպեից կհեռացվի»,-ասաց նա:

Մարուքյանի խոսքերով, Արցախի հիմնախնդրի մեզ համար ցանկալի լուծումից շատ հեռու ենք, վաղ թե ուշ բանակցությունները վերականգնվելու են, ինչի այլընտրանքը պատերազմն է, իրար վրա կրակելը: