Ռուսաստանը սեպտեմբերի 24-ից վերսկսում է Մոսկվա-Բաքու-Մոսկվա չվերթը

Թռիչքները նախատեսված են ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների համար, այլ նաեւ բոլոր ցանկացողների

ինքնաթիռ

Ռուսական «Աէրոֆլոտը» սեպտեմբերի 24-ից վերագործարկում է Մոսկվա-Բաքու-Մոսկվա չվերթը։

Թռիչքները կկայանան շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի եւ կիրակի օրերին։ Թռիչքները նախատեսված են ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների համար, այլ նաեւ բոլոր ցանկացողների։

Նշենք, որ Հայաստանի հետ Ռուսաստանը օդային հաղորդակցությունը դեռ չի վերսկսել։