Նման զենք ոչ ոք չունի ողջ աշխարհում. Պուտինը պարծեցել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտատարել է, որ Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է ամենակատարյալ զենքին, որն ունակ է պաշտպանել երկիրը բոլոր արտաքին ոտնձգություններից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտատարել է, որ Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է ամենակատարյալ զենքին, որն ունակ է պաշտպանել երկիրը բոլոր արտաքին ոտնձգություններից:

Ինչպես փոխանցում են tert.am-ն ու ТАСС գործակալությունը, այս մասին երկրի ղեկավարը խոսել է Զինագործի օրվան նվիրված ելույթի ժամանակ՝ շնորհավորելով ռազմա-արդյունաբերական համալիրի բոլոր աշխատակիցներին և վետերաններին, որոնք կարևորագույն գործ են կատարում՝ «նոր տեսակի զենքեր ստեղծելով»:

«Տասնամյակներ շարունակ մենք պարբերաբար ստիպված ենք եղել լինել հասնել փորձողի դերում, դա վերաբերում էր ատոմային, միջուկային զենքին, այնուհետև հեռահար մարտավարական ավիացիային, այնուհետև նաև հրթիռային միջմայրցամաքային տեխնիկային»,- ասել է Պուտինը:  

«Այժմ մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը տիրապետում է զենքի ամենաժամանակակից տեսակներին, որոնք ուժով, հզորությամբ, արագությամբ, ճշգրտությամբ գերազանցում են գոյություն ունեցած և ներկայում գոյություն ունեցող բոլոր զինատեսակներին, նման զենք ոչ ոք չունի ողջ աշխարհում, համենայն դեպս՝ դեռ չկա»,- շեշտել է Պուտինը: